Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-ից 14-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 36, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և խարդախության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, բնակարանային գողության՝ 3, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրամիջոցի հայտնաբերման ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, խուլիգանության, ահաբեկչության, զենք-զինամթերքի առգրավան, աշխատանքային անվտանգության ապահովման կանոնները խախտելու, փաստաթղթեր կեղծելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, հանցագործության նախապատրաստման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերով աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, աշխատանքային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, ալիմենտ վճարելուց խուսափելու և ինքնիրավչության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: