Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 13-ից 14-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 24, մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 4, սպանության, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի և անձնական ունեցվածքի գողության 3-ական և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: