Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 11-ից 14-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 5-ը՝ նախկինոմ կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 32, ֆիզիկական ներգործության` 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, խարդախության՝ 21, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խուլիգանության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, շորթման՝ 5, թմրանյութի իրացման, հոգեկան ներգործության և բնակարանային գողության՝ 4-ական, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, սառը զենքի հայտնաբերման, կողոպուտի, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, բնակարանի անձեռնմխելիության խախտման և արդարադատության իրականացմանը միջամտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործոունեություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, խարդախության և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 55 պատահար. 19 մարդ զոհվել է, 73-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: