Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 13-ից 14-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի՝ 4-ական, ավտոմեքենա փախցնելու, ծեծի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ծանր վիրավորանք հասցնելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության, դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու, թմրանյութի իրացման և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 1 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: