Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 11-ից 14-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 135 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, ջրային կենդանիների ապօրինի արդյունահանման, ծեծի, փաստաթղթի կեղծիքի և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, բնակարանային գողության, խուլիգանության, սպանության սպառնալիքի, ինքնիրավչության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 6 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: