Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 12-ից 15-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 12-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 11-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։
Բացահայտվել է գողության 33, խարդախության 7, անձի առևանգման 4, յուրացման 2 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմանական վնասվածք հասցնելու 11, գողության 4 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 40-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: