Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 13-ից 16-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 13-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության` 20, ընտանեկան բռնության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 2-ական, ավտոմեքենա փախցնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ֆիզիկական ներգործության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, խոշտանգման, սուտ մատնության, ինքնիրավչության, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և վստահված գույքը հափշտակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 15 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 1 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: