Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 15-ից 16-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 10, խարդախության` 6, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 5-ական, խուլիգանության՝ 4, թմրանյութի իրացման՝ 3, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հոգեկան ներգործության՝ 2-ական, սպանության, խոշտանգման, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, զենք-զինամթերքի առգրավման, սպանության փորձի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: