Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 16-ից 17-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության 18, բնակարանային գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու և ծեծի 6-ական, անձնական ունեցվածքի գողության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման 4, ապօրինի ծառահատման 3, կողոպուտի, կաշառակերության և իրացնելու նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության 2-ական, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անօրինական միգրացիայի կազմակերպման, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության, թմրամիջոցներ փոխադրելու կանոնները խախտելու ու գույքի անզգուշությամբ վնասման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 4-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: