Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 16-ից 17-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 16-ից 17-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, խարդախության` 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու ինքնիրավչության՝ 2-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությանը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, թմրամիջոցի մաքսանենգության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները խախտելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, կամավոր ներկայացել է 1 հեռախուզվող։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: