1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 14-ից 17-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 130 դեպք, այդ թվում՝ 10-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 25, անձնական ունեցվածքի գողության 20, ծեծի 12, խարդախության 11, թմրամիջոցի հայտնաբերման 8, յուրացման կամ վատնման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական սահմանն ապօրինի հատելու և սպանության սպառնալիքի 3-ական, հարկերից խուսափելու, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթի կեղծիքի ու անառակաբարո գործողություններ կատարելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, դրամանենգության, համակարգչային հանցագործության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, մշակումն արգելված թմրանյութեր, ցանելու կամ աճեցնելու, ծեծի կամ այլ բռնի գործողության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, անձի առևանգման, սպառնալիքի և ազատությունից ապօրինի զրկելու, սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, փաստաթղթի հափշտակության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու ու գույքն անզգուշությամբ վնասելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու և այլ հանցագործության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: