Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 16-ից 17-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 14, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2-ական, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, սեռական բնույթի բռնի գործողության և սառը զենք կրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 2, և ավազակային հարձակման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 3 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: