Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-ից 17-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 14-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 30, թմրամիջոցի հայտնաբերման՝ 24, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 9, հոգեկան ներգործության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման և խուլիգանության՝ 5-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3, ավազակության, թմրանյութի իրացման և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, սպանության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական ունեցվածքի գողության, ապօրինի որսի, ագրեսիայի, թմրամիջոցի մաքսանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, կողոպուտի, շորթման, համակարգչային հափշտակության, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, կողոպուտի և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 50 պատահար. 67 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: