1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 15-ից 18-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 15-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 121 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 38, մարմնական վնասվածք հասցնելու 25, խարդախության 12, թմրամիջոցի հայտնաբերման 11, ծեծի 6, սպանության սպառնալիքի 4, ապօրինի ծառահատման 3, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, շորթման, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, կաշառակերության, ընտրական իրավունքի խախտման, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու ու հանցագործություն պարտակելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8, բնակարանային գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: