Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 18-ից 19-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, ծանր վիրավորանքի՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման` 12, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, բնակարանային գողության, որսագողության ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի, ավտոմեքենա փախցնելու, գույքը ոչնչացնելու սպառնալիքի, փաստաթղթեր կեղծելու և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և ավազակային հարձակման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: