Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 18-ից 19-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խուլիգանության՝ 5, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելու կամ օգտագործելու կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելու՝ 3-ական, բնակարանային գողության, շորթման, գույքը ոչնչացնեու կամ վնասելու, ծառերը թփերը ապօրինի հատելու և զինվորական պաշտոնեական անփութության՝ 2-ական, սպանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթեր կեղծելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ազատությունից ապօրինի զրկելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ինքնիրավչության ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: