ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 16-ից 19-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 115 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 19, անձնական ունեցվածքի գողության 17, ծեծի 14, խարդախության 8, սպանության սպառնալիքի 7, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 5, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու սառը զենք կրելու 3-ական, սպանության, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, շորթման, որսագողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սպառողին խաբելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, խաբեությամբ գույքի վնասման, ինքնասպանության հասցնելու ու երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: