Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 19-ից 20-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 9, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, թմրանյութի մաքսանենգության՝ 6, յուրացնելու կամ վատնելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման և թմրանյութի իրացման՝ 2-ական, բնակարանային գողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, հավաք անցկացնելու նպատակով նյութապես շահագրգռելու, գույքն անզգուշությամբ վնասելու, ծանր վիրավորանքի և պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: