Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 19-ից 20-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 7, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման 3-ական, ավտոմեքենա փախցնելու, սպանության սպառնալիքի և ծեծի 2-ական, սպանության, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրանյութի իրացման, սառը զենք կրելու ու սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: