Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 19-ից 20-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 12, խարդախության 13 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: