Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 19-ից 20-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրանյութի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու, թմրանյութի իրացման, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և ճանապարհատրանսպորտային պատահարի 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: