Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 19-ից 20-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրամիջոցների մաքսանենգության՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, սպանության սպառնալիքի, ծեծի և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 2 մարդ զոհվել է, 18-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: