ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 18-ից 21-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 114 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 34, խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 17, զենք-զինամթերքի հայտնաբերման 6, խուլիգանության ու ծեծի 5-ական, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, շորթման, որսագողության և ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու  2-ական, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, կաշառակերության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անառակաբարո գործողությունների, փաստաթղթի կեղծիքի, թմրանյութի իրացման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 12, բնակարանային գողության 3, ավազակային հարձակման, խարդախության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 42 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: