Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 20-ից 21-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 7, բնակարանային գողության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման`4, յուրացնելու կամ վատնելու, ծանր վիրավորանքի և թմրամիջոցների մաքսանենգության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, դրամանենգության, որսագողության, կաշառակերության, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինքնիրավչության և դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: