ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 21-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 21-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 20-ից 21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, պաշտոնեական կեղծիքի՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, խարդախության՝ 4, հոգեկան ներգործության՝ 3, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ինքնիրավչության և դատական ակտը չկատարելու՝ 2-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների մաքսանենգության, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, սառը զենքի հայտնաբերման ու նոտարին սուտ տեղեկություն տալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: