Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 21-ից 22-ը)
22.08.2017 15:13
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք:
Բացահայտվել է գողության 9, խարդախության և խուլիգանության 2, յուրացման, հարկերից խուսափելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: