1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 21-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, պետական սահմանն ապօրինի հատելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի գործունեությանը խոչընդոտելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է վրաերթի՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 2 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: