Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 20-ից 23-ը)
23.05.2016 11:31
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 20-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը:
Բացահայտվել է գողության` 23, խարդախության` 7, յուրացման` 2, խուլիգանության` 3, շորթման, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 50-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: