Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 20-ից 23-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 114 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, խարդախության` 11, ծեծի` 6, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և սպանության սպառնալիքի՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու ու խուլիգանության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, համակարգչային հանցագործության, դրամանենգության, որսագողության, կաշառակերության, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության և անառակաբարո գործողությունների, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ու ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և այլ հանցագործության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 72-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: