Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 24-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և շորթման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը չարաշահելու, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, կաշառքի միջնորդության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և հարկեր, տուրքեր չվճարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության փորձի՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: