Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, անձնական ունեցվածքի գողության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 5, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ դրանք իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և ապացույցները կեղծելու՝ 2-ական, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինքնասպանության հակելու, թմրամիջոցի մաքսանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 10 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: