Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 23-ից 24-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ծանր վիրավորանքի՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու, մարդու թրաֆիքինգի և շահագործման, թմրանյութի ապօրինի շրջանառության, թմրանյութի մաքսանենգության և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: