ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-ից 25-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-ից 25-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 3, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական ունեցվածքի գողության, շորթման, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, արգելված բույսեր, թփեր աճեցնելու, փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, կանխամտածված սնանկության, դատական ակտը չկատարելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և պետական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: