Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 24-ից 25-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 9, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու` 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու` 6, թմրամիջոցի հայտնաբերման` 5, գույքի դիտավորությամբ ոչնչացման և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ծեծի, ինքնասպանության հասցնելու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 3, ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: