Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 24-ից 25-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, հարկերից խուսափելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, մարդու իրավունքների պաշտպանին սպառնալու կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, անձի առևանգման, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ծեծի և անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, ապօրինի ծառահատման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: