ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 26-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 26-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 144 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 29, մարմնական վնասվածք պատճառելու 20, խարդախության` 16, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի իրացման՝ 11-ական, ֆիզիկական ներգործության՝ 10, խուլիգանության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, հոգեկան ներգործության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, խոշտանգման, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, պաշտոնական անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու, ինքնիրավչության, ընտանեկան բռնության, հրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, դատական ակտը չկատարելու և շրջանառությունն արգելված թմրամիջոց, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 2 մարդ զոհվել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: