Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 25-ից 26-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման` 6, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու` 4, բնակարանային գողության ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 3-ական, յուրացման կամ վատնման, շորթման, կաշառակերության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, խուլիգանության, թմրամիջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, սպանության սպառնալիքի, թմրամիջոցներ բաց թողնելու կանոնները խախտելու, ազատությունից ապօրինի զրկելու և առղջությանը վնաս պատճառելու սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 13 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: