Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 26-ից 27-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, խարդախության՝ 8, յուրացման կամ վատնման՝ 7, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի, սպառնալիքի և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի, ավազակային հարձակման և ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: