Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 27-ից 28-ը)
28.03.2017 10:30
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 7, խարդախության 10 և դրամանենգության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և խարդախության 7 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: