ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 27-ից 28-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 27-ից 28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 9, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 3-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, խոշտանգման, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի սառը զենք կրելու, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, թմրանյութի մաքսանենգության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչի, շրջանառությունն արգելված թմրամիջոց, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու ու իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր կամ դրոշմապիտակներ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: