Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 25-ից 28-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 34, խարդախության՝ 23, մարմնական վնասվածք հասցնելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, ծեծի՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, որսագողության, ընտանեկան բռնության, անառակաբարո գործողությունների, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու մարդկանց առևտրի կամ թրաֆիքինգի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 4 մարդ զոհվել է, 49-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: