Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 26-ից 29-ը)
29.08.2016 15:28
Վիճակագրական տվյալներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 26-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել է 35-ը:
Բացահայտվել է գողության՝ 14, խարդախության՝ 15, խուլիգանության՝ 2, կողոպուտի, յուրացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: