Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 28-ից 29-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության` 11, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման` 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման՝ 3-ական, դրամանենգության, ապօրինի ծառահատման, ծեծի, թմրանյութի մաքսանենգության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, անառակաբարո գործողություններ կատարելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, թմրանյութի իրացման, դատական ակտը չկատարելու, սպանության սպառնալիքի, խոշտանգման և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած և 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է վրաերթի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: