Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 26-ից 29-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 38, խարդախության՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ընտանեկան բռնության՝ 9, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, բնակարանային գողության և սառը զենք կրելու՝ 3-ական, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության, ծեծի, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, գույքը դիտավորությամբ վնասելու, կաշառակերության, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելու կամ պահելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության, սուտ մատնության և ծանր վիրավորանքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 2-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 1 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: