ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 28-ից 29-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 28-ից 29-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ  ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության՝ 5-ական, ֆիզիկական ներգործության, թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության՝ 4-ական, ընտանեկան բռնության և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 3-ական, բնակարանային գողության ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 2-ական, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: