Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 27-ից 30-ը)
30.01.2017 12:36
ՃՏ պատահարներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 27-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 3 և թմրանյութի հայտնաբերման 4 դեպք:
Բացահայտվել է գողության 34, խարդախության 19, կողոպուտի, յուրացման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 5 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: