ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 29-ից 30-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 29-ից 30-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝10, թմրամիջոցի հայտնաբերման` 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, հոգեկան ներգործության և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, խոշտանգման, մարդու առևանգման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, գույքը հափշտակելու կամ վնասելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բռնություն գործադրելու նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: