Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 29-ից 30-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 7-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 6, խարդախության՝ 4, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի ու ընտանեկան բռնության՝ 3-ական, սպանության սպառնալիքի՝ 2, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, ինքնասպանության հասցնելու, գույքը անզգուշությամբ վնասելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությունը խոչընդոտելու ու ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և խարդախության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: