Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 30-ից 31-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության 16, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 11-ական, ծեծի 6, սպանության սպառնալիքի 5, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և ինքնիրավչության 2-ական, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենք կրելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անզգուշությամբ մահ պատճառելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և փաստաթուղթ կեղծելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 2-ական, անձնական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: