Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 30-ից 31-ը)
31.08.2017 11:19
Վիճակագրական տվյալներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 30-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք:
Բացահայտվել է գողության 16, խարդախության 6, յուրացման 2, կողոպուտի և հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: